Panorama.am-ը գրում է.
«Արագածոտնը այն մարզերից մեկն է, որտեղ գործազրկության ցուցանիշը անցած տարվա ընթացքում 5.5 տոկոսից նվազել է 4.1 տոկոսի: Ինչո՞վ է սա բացատրվում»,- ԱԺ-ում Արագածոտնի մարզպետի Սարգիս Սահակյանից հետաքրքրվեց ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը: Պատգամավորը ավելացրեց, որ տարօրինակ է` միևնույն ժամանակ պաշտոնական տվյալների համաձայն աշխատանք ունեցողների թիվն էլ մեկ տարվա ընթացքում պակասել է տաս հազարով, բայց դրա հետ մեկտեղ էլ պակասել է գործազրկության ցուցանիշը, նաև աշակերտների թիվն է պակասել:
«Գործազրկության միտումը մարզում ավելի է նվազել»,- նշեց մարզպետը, սակայն չկարողացավ վերջին տվյալները ներկայացնել: Աշակերտների նվազման մասով էլ ասաց, որ աշակերտների թիվը տատանվում է այն պատճառով , որ աշակերտները տեղափոխվում են մարզից մարզ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ