Aysor.am-ը գրում է.
Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի կապակցությամբ ոստիկանությունում դեռևս նյութեր են նախապատրաստվում: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ըստ ոստիկանության` փորձաննությունների պատասխանները դեռևս չեն ստացվել և մեղադրանք որևէ մեկին դեռևս չի առաջադրվել:
Հիշեցնենք, որ Վ. Պետրոսյանի մասնակցությամբ վթարի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսագրքի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Նշենք, որ ՀՀ քրօրենսգրքի 242 հոդվածի 3-րդ կետը վերաբերվում է Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելուն, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ` պատժվում է ազատազրկմամբ` չորսից տասը տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով: