Lragir.am-ը գրում է.

Թուրքիայի իշխանությունները հայտարարել են Բոսֆորի նեղուցով Եվրոպան ու Ասիան միմյանց կապող ստորջրյա «Մարմարայ» թունելի բացման մասին, տեղեկացնում է The Daily Star-ը: Նախագիծն արժե 3 միլիարդ դոլար:

13.6 կմ երկարությամբ թունելը 60 մետր խորության վրա է: Նախագիծը, որը թուրք պաշտոնյաներն անվանում են «դարի նախագիծ», նվիրված է Թուրքիայի հանրապետություն հռչակման 90-ամյակին:

Թունելի գաղափարն առաջին առաջարկել է սուլթան Աբդուլ Մեջիդը 1860 թվականին, սակայն այդ ժամանակվա տեխնիկական հնարավորությունները բավարար չէին նախագիծը կյանքի կոչելու համար:

Նախագծի հիմնական ֆինանսավորողը Ճապոնիայի բանկն է, որը մոտ 1 միլիարդ դոլար հատկացրել:

Տրանսպորտը լուրջ խնդիր է Ստամբուլի համար: Ամեն օր երկու միլիոն մարդ է հատում Բոսֆորը երկու կամուրջների միջոցով: Թունելով, Ստամբուլի քաղաքապետ Կադիր Թոփբասի խոսքով, ժամում կկարողանա 75 հազար ուղեւոր անցնել:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել