Աբովյան փողոցում էլ կյանքը ընթացել է սահմանվածավանդույթներով ու սովորություններով։ Ժամանակին քաղաքում շրջող ձիավորն ու հետիոտնը, սայլապանն ու ավելի ուշ շրջանում կառապանը, հարմարվել են ոչ լայն փողոցներին և համեմատաբար ոչ բարձրահարկ շենքերին։ Քաղաքի բնակիչների և փողոցային շարժման մեջ կարծես թե գոյություն է ունեցել ինչ-որ հարմոնիա։

1855 թվականին Կովկասի վախարքան (որի նստավայրն էր Թիֆլիսը) հաստատեց Երևան քաղաքի փողոցների պլանավորումը, որոնց համար սահմանվեց վեցից-քսան մետր լայնություն։ Քսան մետր լայնությամբ փողոց նկատի ունեցան միայն Աստաֆևսկայայի (Աբովյանի) համար, իսկ մյուսների համար պահպանվեց միջինը՝ տասներկու մետր։ Ներկա Աբովյանը դարձավ քաղաքի անդրանիկ և գլխավոր փողոցը։

Երևանի առաջին գլխավոր և պլանով կառուցված փողոցը՝ ներկայիս Աբովյանը, ունի ավելի քան մեկ դարի պատմության։ Սկզբում կոչվել է Աստաֆևսկայա, ի պատիվ Երևանի նահանգապետի՝ Աստաֆևի, որն այդ պաշտոնը վարել է 1864--1869 թվականներին։Չնայած փողոցը պաշտոնապես Աստաֆևսկայա էր կոչվում, բայց երևանցիները անվանում էին իրենց եղանակով` «ևսկայա» մասնիկը դարձնելով «յան»։ Դրա համար էլ Երևանի առաջին և գլխավոր փողոցը ավելի շատ հայտնի դարձավ Աստաֆյան անունով։

Ի դեպ, Աստաֆևսկայա փողոցին հարող, միաժամանակ քաղաքի աչքի ընկնող փողոցները եղան Նազարովսկայա (Ամիրյան), Բ֊եբուտովսկայա (Սվերդլովի) և Ցարսկայա (Սպանդարյան) փողոցները։ Ի դեպ, վերջինս՝ Ցարսկայա «թագավորական» անվանումը կապված է Նիկոլայ առաջինի Երևան գալու հետ, որը այստեղ եկավ 1830 թվականին, այսինքն Երևանը ռուսական բանակի կողմից գրավելուց մոտ չորս տարի հետո1։ Թագավորը երեք օր մնաց Երևանում՝ այս փողոցի Կոնդին հարող բարձրադիր մասում, ուր նրան հատկացված էր հարմարավետ մի բնակարան:

Ռուսական բանակը Երևանը գրավել է 1827 թվականի հոկտեմբերի 1-ին։Աստաֆևսկայա փողոցը ժամանակին դարձավ Երևանի ամենաբարեկարգ փողոցը։ Նրա երկու կողմերում հոսում էին կարկաչահոս առուներ, որոնց ջրերով ամառը ջրում էրն փողոցը և այն բարդիները, որոնք բարձրանում էին փողոցն ի վեր և նրան տալիս առանձին գեղեցկույթյուն։ Բայց ափսոս, որ այդ ծառերին վիճակված չէր երկար կյանք ունենալ։ Պատճառը եղավ հետևյալը։ Երբ Երևանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը երեկոյան դուրս է եկել Աստաֆևսկայա փողոցում զբոսնելու, բարդիների արանքից նրա վրա կրակել են։ Եվ այդ բանից տուժեցւին փողոցը գարդարող հոյակապ բարդիները, նահանգապետի հրամանով դրանք անխնա կտրատվեցին։ Միայն մի քանիսն են փրկվել, որոնք պահպանվում էին համալսարանի հին շենքի դիմացը և Ստեփան Շահումյանի անվան քաղաքական լուսավորության հանրապետական տան շենքի առջև, ուր այդ բարդիներից մեկը որպես «վերջին մոհիկան» կանգուն էր մինչև վերջերս։


Ինչպես ասվեց, Աստաֆևսկայա փողոցը եղավ Երևանի առաջին պլանավորված փողոցը։ Այստեղից էլ «պլան» բառը երևանցիների մոտ ստացավ ավելի շուտ փողոցի իմաստ (իհարկե պլանավորված փողոցի)։ Այնպես որ ժամանակին երևանցիները «պլան» ասելով նկատի էին ունենում առաջին հերթին Աստաֆևսկայա փողոցը։ Դրա հետ մեկտեղ գործածական դարձավ նաև «Պլանի գլուխ» անունը, որը Աստաֆևսկայա փողոցի վերին մասն էր։ Ի դեպ, ներկայումս այդ տեղը կոչվում է Աբովյան պուրակ, ուր կանգնեցված է մեծ լուսավորչի արձանը։ «Պլանի գլխով» էլ փաստորեն վերջանում էր Երևանը (չհաշված բարձրադիր մասի մի քանի տներ) և սկսվում Քանաքեռ տանող խճուղին։
Աստաֆևսկայան դարձավ քաղաքի աշխույժ փողոցը։ Այստեղով էր անցնում քաղաքի ձիաքարշը (կոնկան), որը հարմարեցված էր ավելի շատ ուղևորների պահանջին և կանգնում էր այնտեղ, ուր պահանջում էին։ Ձիաքարշի գլխավոր ուղին սկիզբ էր առնում «Ղանթարի տակից» և հասնում «Պլանի գլուխ»։ Իսկ երկրորդ գիծը դարձյալ սկսում էր նույն տեղից և գնում երկաթուղային կայարան։ Երևանում ձիաքարշի շինարարությունը սկսվեց 1904 թվականին և շահագործման հանձնվեց 1906 թվականին։ Ձիաքարշը աշխա–
տեց ընդամենը տասներկու տարի։ 1918 թվականին ձիաքարշն արդեն չէր գործում։ Դրանից հետո Աբովյան փողոցը երկար ժամանակ դարձավ քաղաքի խաղաղ մասերից մեկը, որտեղով նույնիսկ կառքեր չէին անցնում։

Երեկոյան ժամերին փողոցը վերածվում էր մարդաշատ և աշխույժ զբոսավայրի։ Հատկապես ամռան և աշնան ամիսներին, այն էլ երեկոյան ժամերին։
1933 թվականի հունվարի 12-ին առաջին տրամվայը անցավ նախկին Աստաֆյան, այժմ արդեն Աբովյան փողոցով։ Դրանից հետո երևանցիները զրկվեցին իրենց ավանդական զբոսավայրից։ Չնայած հետագայում տրամվայը հանվեց Աբովյանից, բայց էլ չվերականգնվեց փողոցի երբեմնի անդորրությունը։ Նա այլևս զբոսավայր լինելու տվյալներ չունեցավ։
Անցյալում, ներկայիս Աբովյան փողոցում էին գտնվում քաղաքի ճարտարապետական հնագույն կոթողներից երկուսը՝ Պողոս-Պետրոսո և Կաթուղիկե եկեղեցիները, որոնք դասվում էին Հայաստանի նյութական կուլտուրայի հնագսւյւն հուշարձանների շարքին։ Պողոս-Պետրոս եկեղեցին հինգերորդ դարի, իսկ Կաթուղիկեն տասներեքերորդ դարի կոթողներ էին։ Առաջինը գտնվում էր ներկա «Մոսկվա» կինոթատրոնի տեղում, իսկ երկրորդը՝ Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների անկյուններում գտնվող Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի հին շենքի տեղում։ Պողոս-Պետրոս եկեղեցին քանդվեց 1933 թվականին և նրանից հետք չմնաց, իսկ Կաթուղիկեն համեմատաբար ավելի ուշ, որից պահպանվեց խորանը և հովհարաձև գմբեթը, որը կարելի է տեսնել Հայկական ՍԱՀ Գիտությունների ակադեմիայի հին շենքի բակում։ Թե Պողոս-Պետրոս և թե Կաթուղիկե եկեղեցիները մուտքի առաջ ունեին ոչ մեծ հրապարակ, ուր տոնական օրերին մեծ բազմություն էր հավաքվում։Աբովյան փողոցի վրա ժամանակին կառուցեցին նոր նախագծով մի քանի գեղեցիկ քարաշեն տներ, դրանցից մեկը բժիշկ Հովհաննիսյանի տունն էր, որը այսօր էլ քաղաքի գողտրիկ շենքերից է։ Այստեղ այժմ տեղավորված է Արտասահմանի հետ բարեկամական և կուլտուրական կապերի հայկական ընկերությունը։ Տիպական է նաև Աբովյան և Պուշկինի փողոցների անկյունի շենքը, որը այսօր էլ չի կորցրել իր հմայքը։ Աչքի ընկնող շենքերից էր նաև սև տուֆից կերտված մեծ շենքը, որի տեղը այժմ բարձրանում է «Անի» հյուրանոցը։

Անցյալում, Աբովյանը զարդարում էր նաև կուլտուրայի տունը, ուր այսօր գտնվում է պատկերասրահը, Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճը և թանգարանը, որով և վերջացնում էր Աբովյան փողոցը։
Կուլտուրայի տան անկյունում փակցված է մեծ Լուսավորչի խորաքանդակը և երեք լեզուներով «Աբովյան» մակագրությունը։ Քիչ այն կողմ էլ «յոթ աղբյուրի» գաղափարի խորհրդանշումն է թանգարանի անկյունում կառուցված յոթ ցայտաղբյուրներում։
Աբովյան փողոցի հիմնադրման օրվանից շատ «ջրեր են հոսել», Երևանի կյանքում էլ շատ բան է փոխվել, բայց և այնպես Աբովյանը շարունակում է պահել իր հմայքը։ Փողոցը հարստացել է հոյաշեն տներով ու խանութներով, իսկ փողոցի միջին մասում կառուցված կանաչապատումը, զարդարուն ավազանների ստեղծումը լրացնում են նրա գրավչությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել