Tert.am-ը գրում է.

ՀՀ 2014թ. պետական բյուջեի նախագծում նախատեսված եկամուտներն ու ծախսերն այս տարի ևս ԱԺ-ում ներկայացրեց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը։ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը չշրջանցեց հարցը, թե ինչու՞ Տարոն Մարգարյանը համառորեն չի գալիս ԱԺ և ինքը ներկայացնում հաշվետվությունը։

 «Անցած տարի էլ խոսակցությունը սկսեցինք, թե ուր է պարոն Մարգարյանը, մի մարզպետ էլ կար, ով անընդհատ չէր գալիս, հանեցին, ոնց որ թե լավ նշան չի»,-զգուշացրեց նա՝ նկատի ունենալով Սուրիկ Խաչատրյանին։

 Նիկոլ Փաշինյանն այդ հարցով չսահմանափակվեց և ևս երեք հարց ուղղեց փոխքաղաքապետին։

 «Վերջին շրջանում հանդիպում ենք այնպիսի իրավիճակների ասֆալտապատման պատճառով, որ մարդիկ ժամերով խցանումների մեջ են մնում, ընդ որում՝ որևէ կերպ չարդարացված։ Ես ինքս նման իրավիճակում եմ հայտնվել և ականատես եղել, թե ուսանողները, կանայք ինչպես են ժամերով կռացած են մնում երթուղային տաքսիների մեջ։ Ինչու՞ բյուջետային միջոցները նպատակային չեն, թե՞ ուզում եք բոլորը տեսնեն, որ ասֆալտ եք անում»,-ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել