Panorama.am-ը գրում է.
«Հայաստանում որևէ համայնք չկա, որ 3 մլն դրամից պակաս գումար ստանա` խոսքը համահարթեցման դոտացիաների մասին է»,- Ազգային Ժողովում 2014թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը` ներկայացնելով, թե ինչպիսի ֆինանսական տրամաբանություն է Երևան համայնքին և մարզերին հատկացվելիք ֆինանսական մոտեցումներում:
Երևան համայնքը 2014թ-ին կստանա 47 մլրդ 500 մլն դրամ, այս թվի մեջ են մտնում նաև վարկային միջոցներն ու դոտացիաները: 3 մլրդից ավելի գումար կհատկացվի Երևանի փողոցների ասֆալտապատման համար, 2 մլրդ դրամ կհատկացվի Երևանի մետրոպոլիտենի պահպանման ծախսերին:
Ամեն տարի ունենում ենք լրացուցիչ հատկացումներ պահուստային ֆոնդից, որոնցով դպրոցների վերաներեգման և այլ հարցեր են լուծվում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ