Tert.am-ը գրում է.

Վոլգոգրադի «Ռոտորի» ղեկավարությունը խզել է թիմի հարձակվող Անտոն Արխիպովի հետ պայմանագիրը, ով անսթափ վիճակում անվայել պահվածքով է աչքի ընկել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:


Այս որոշումը կապված է «ԲՄԱ Էներգիա» - «Ռոտոր» (0:0) խաղին հաջորդած միջադեպի հետ, որը տեղի է ունեցել ֆուտբոլիստի՝ հյուրանոց վերադառնալու ժամանակ:


«Արխիպովը գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ՝ ծեծկռտուք է կազմակերպել: Բացի այդ, անվայել արտահայտություններ է ասել մարզչական շտաբի հասցեին և ձեռքի հարվածով ջարդել է հյուրանոցի ապակիներից մեկը: Օդանավակայան մեկնելու ճանապարհին ևս Արխիպովը իրեն ագրեսիվ էր պահում: Այն բանից հետո, երբ թիմի գլխավոր մարզիչը նկատողություն արեց նրան, Արխիպովը ի պատասխան դրա՝ ոտքով հարվածեց մարզչին», - ասվում է «Ռոտորի» պաշտոնական կայքի հաղորդագրության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել