Tert.am-ը գրում է.

Խորհրդային Միության փլուզումից հետո հետխորհրդային երկրներում հաստատվել է փլուզման համակարգ՝ քսակի համակարգը և իշխանությունն անցել է քսակի ձեռքը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը, ով մինչ «Հայոց համազգային շարժում» կուսակցության վերածնման մասին խոսելը, անհրաժեշտ համարեց ընդհանրական հայացք նետել՝ ներքին քաղաքական իրադրություններն ավելի լավ հասկանալու համար:


«Այդ համակարգը Հայաստանից ստանալու ինչ-որ բաներ ունի՝ տնտեսական ու քաղաքական ոլորտում: Քաղաքական ոլորտում դա այն է, որ երկիրը ծառայի համակարգին ու նրա նպատակներին, տնտեսական ոլորտում հումք մատակարարի ամենաէժան գներով, այսինքն՝ մարդ մատակարարի՝ խելացի ու տաղանդավոր: Երկրում գործող տնտեսական համակարգերը փոշեկուլի նման պետք է քաշեն ու հարստությունը ուղղեն քսակի համակարգի հիմնական երկրներ: Այդպես էլ անում են մեր օլիգարխները, որ հարստությունը քամում են երկրից ու հետո ոչ թե դնում են գործարան են կառուցում, որ գոնե ժողովուրդը աշխատի, այլ արտասահմանյան բանկերում են պահում: Հայաստանը ֆինանսավորում է արտաքին աշխարհը, 40-50 մլրդ դոլարի ներդրում ենք արել արևմուտքում և 5 մլրդ դոլար էլ դեռ պարտք ենք»,- ասաց նա:


Ըստ Աշոտ Մանուչարյանի, որպեսզի այս ամենի դեմ ընդվզում չլինի, կատարվում է բզկտման պրոցես՝ երկիրը բզկտվում է մինչև վերջին կաթիլը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել