«Հայոց հարցը» շարքից, թիվ 4. Պարզվում է, որ կառավարություն կոչվածը վերլուծել է գործազրկության նպաստի «կառուցվածքը» և պարզել, որ մեկ տարի 18 հազար դրամ նպաստ ստանալուց հետո այդ կոնտինգենտի միայն 6%-ն է դարձել զբաղված, և ըստ այդմ համարվել է, որ ծրագիրը արդյունավետ չէ, և օրենսդրորեն այն վերացվել է: Ես երկու բան չհասկացա՝ արդյոք գործազրկության նպաստը աշխատանքի տեղավորման ծրագիր է (1), և արդյոք նպաստի չափը բավարար է, որպեսզի այն ստացողը չմտածի աշխատանք որոնելու մասին (2), ինչպես ասենք Շվեդիայում է, թե այնուամենայնիվ աշխատատեղ բացելու համար պայմաններ պետք է ապահովի նույն այդ կառավարություն կոչվածը և ոչ թե մեղադրի աշխատանք չգտնող անձին ու կտրի այդ խեղճուկրակ 18 հազարը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10200547424559032?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



