«The Jerusalem Post». Ինչպե՞ս է Էրդողանը Իսրայելից ներողություն պահանջում, երբ չի ընդունում 1,5 միլիոն հայերի բնաջնջումըPanorama.am-ը գրում է.

Իսրայել-Թուրքիա 50 տարիների հետախուզական համագործակցությունը, Թուրքիայի կողմից «Մոսադի» 10 գործակալներին Իրանին հանձնելը ցույց է տալիս, որ Թուրքիայի իսլամիստ-բռնակալ վարչապետ Էրդողանի իշխանության օրոք թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացման խորությունը: Այս մասին գրում է «The Jerusalem Post»-ը:

«Էրդողանը փորձում է թաքցնել իր իրական մտադրությունները և պատրանք է ստեղծում, թե ինքը լավատեղյակ և ժողովրդավարամետ իսլամիստ է:

Սակայն, այս ամենը իրականությունից շատ հեռու է: Էրդողանը իսլամիստ է և զզվելի մոլեռանդ, ով գովասանքների խոսքեր է շռայլում մահմեդական եղբայրությանը` Համասին և Հզբոլլահին: Էրդողանի վարքագիծն ավելի շատ հիշեցնում է օսմանյան սուլթանի, քան ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդի կերպար:

Էրդողանն իր դիրքն օգտագործում է ԶԼՄ-ներին ահաբեկելու և ընդդիմության ոչնչացնելու համար:

Այսօր Թուրքիայում ավելի շատ լրագրողներ են գտնվում բանտում, քան կոմունիստական Չինաստանում կամ աշխարհի այլ երկրներում:

Էրդողանի դաժան պատասխանը բնապահպաների բողոքի ակցիային, որի ժամանակ վիրավորվեցին 4000 խաղաղ ցուցարարներ, իր ավտորիտարիզմի և դաժանության օրինակն էր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել