1in.am-ը գրում է.

Ամերիկացի որոշ զինծառայողներ ստիպված են դիմել լիպոսակցիայի (ճարպերի հեռացման)՝ Պենտագոնի չափանիշներին համապատասխանելու համար:

Ինչպես հայտնում է Associated Press-ը, վերջին 5 տարում ավելորդ քաշի պատճառով աշխատանքից ազատված զինծառայողների թիվն ավելացել է ավելի քան 10 անգամ (2008թ.՝ 168, այս տարի՝ 1815):

Զինծառայողներն առաջարկում են վերանայել չափանիշները, որոնք չեն նախատեսում, որ ամերիկացիները դարձել են խոշորակազմ: 

Պաշտպանության նախարարությունն իր հերթին պնդում է, որ ավելորդ քաշով մարդիկ գրեթե միշտ կտրվում են մարզական ստուգարքներից, ինչը նշանակում է, որ նրանք պատրաստ չեն մարտական գործողությունների: 

Ռազմական ղեկավարության կարծիքով՝ չափանիշներին հարկավոր է հասնել միայն սպորտի ու առողջ սննդակարգի, այլ ոչ թե վիրահատության միջոցով: Սակայն վիրահատությունը դեռ ոչ ոք մտադիր չէ արգելել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել