Որպեսզի շրթունքներդ դառնան գերող,ասա բարի խոսքեր:
Որպեսզի աչքերդ գեղեցիկ լինեն,բարություն ճառագիր:
Որպեսզի կազմվածքդ սլացիկ լինի,կիսվիր կերակուրովդ աղքատների հետ:
Որպեսզի մազերդ փայլող և հմայիչ լինեն,մի արգելիր երեխաներին խաղալ նրանց հետ:
Վստահ լինելու համար քայլիր այն մտքով,որ դու մենակ չես:
Երբեք ոչ ոքի մի լքիր:
Եթե քեզ օգնության ձեռք է հարկավոր,ապա հիշիր.որ այն միշտ քեզ հետ է`քո սեփական ձեռքը:Հետո,կհասկանաս,որ քո երկու ձեռքերը նրա համար են,որ մեկով օգնես ինքդ քեզ,մյուսով`ուրիշներին:
Կնոջ գեղեցկությունը ոչ նրա հագուստի,ոչ կազմվածքի և ոչ էլ սանրվածքի մեջ է:
Այն կնոջ աչքերի փայլի մեջ է: Չէ որ աչքերը սրտի դռներն են,որտեղ ապրում է սերը:
Կնոջ գեղեցկությունը մեծանում է նրա հետ միասին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



