Tert.am-ը գրում է.

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2013 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը` համաձայն վճարված հարկերի և տուրքերի մեծության: Ցանկում ընդգրկված են նաև ՀՀ ուսումնական հաստատություններ և կրթական ծառայություն մատուցող կազմակերպություններ` այդ թվում 20 բուհեր և Կրթության ազգային ինստիտուտը: 

 Խոշոր հարկատու բուհերի ցուցակը գլխավորում է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, որը 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է 69-րդ տեղը՝ 1մլրդ 172 մլն դրամ վճարման ցուցանիշով: Երկրորդը Երևանի պետական համալսարանն է՝ 73-րդ տեղ (վճարել է 1 մլրդ 149 մլն դրամ), երրորդը` Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, որը 549 մլն 72 հազար դրամ ցուցանիշով 159-րդ տեղում է: Չորրորդը՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանն է 439 մլն 488 հազար դրամով և գտնվում է 185-րդ տեղում, որին հաջորդում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (192-րդ տեղ՝ 420 մլն 953 հազար դրամ):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել