Panorama.am-ը գրում է.
Սիրիայի իշխանությունները ոչնչացրել են 1.3 հազար տոննա քիմիական նյութեր և պրեկուրսորներ, որոնք կիրառվում են քիմիական զենք արտադրելու համար, ինչպես նաև ավելի քան 1.2 հազար չլիցքավորված զինամթերք: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում կատարելով Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) գլխավոր տնօրեն Ահմեդ Ուզումչուին:
Զեկույցում նշվում է, որ Սիրիան նաև տեղեկություններ է տրամադրել 41 զինանոցի մասին, որոնք տեղակայված են ստուգման ենթակա 23 օբյեկտներում և որոնք կարող են կիրառվել քիմիական զենք արտադրելու համար: Կազմակերպությունը ստուգումներ է անցկացրել 37 զինանոցներում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://panorama.am/am/politics/2013/10/29/sirya1/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել