Tert.am-ը գրում է.

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ հրաժարական կտա Գեորգի Մարգվելաշվիլիի՝ պաշտոնին անցնելուց հետո։ Քննադատները կարծում են, որ այդպես նրան ավելի հարմար կլինի «քաշել նոր նախագահի սանձերը», գրում են ֆրանսիական Le Figaro պարբերականի թղթակիցներ Արիել Տեդրելն ու Ռեժի Ժանտեն, որոնց հոդվածը փոխանցում էinopressa.ru-ն։

 Իվանիշվիլին հանելուկ մարդ է։ Ասում են, որ նա կառավարում է երկիրն ինչպես հոլդինգ, և դա այն պատճառով, որ մինչ քաղաքականություն մտնելն օլիգարխ է եղել։ 1990-ական թվականներին նա անհասկանալի հանգամանքներում կարողություն է կուտակել Ռուսաստանում և դարձել Վրաստանի ամենահարուստ մարդը։ Նրան տարօրինակ մարդ են համարում։ Բաթումիում նրա առանձնատանը զեբրեր և ֆլամինգոներ են շրջում, իսկ Թբիլիսում գտնվող առանձնատանը տեղադրված է հսկայական ակվարիում՝ շնաձկներով և արևադարձային ձկներով, ասվում է հոդվածում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել