ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։Երևանի Պետական Համալսարանի ղեկավարությունը որոշում է կայացրել Ֆիզիկայի ֆակուլտետի Կոնֆերենց դահլիճը վերափոխել ու դարձնել սրճարան: Դահլիճ, որն ունի մեծ պատմույթուն: Այս դահլիճից է սկսվում յուրաքանչյոր ֆիզֆակցու ուսանողական կյանքի առաջին օրը, այստեղ են անցկացվում տարատեսակ միջազգային կոնֆերանսներ, որոնք մեծ համբավ են բերում համալսարանին, սեմինարներ, դասախոսություններ և այլն: Այստեղ են անցկացվում տարբեր նիստեր, ժողովներ, այստեղ են հաստատվում շատ-շատ որոշումներ: Այստեղ են անցկացվում բազմապիսի միջոցառումներ, մրցույթներ, հանդիպումներ: Այս դահլիճում է ամեն տարի նշվում բոլորի կողմից սիրված ու սպասված “Ֆիզիկոսի օր” միջոցառումը: Այս դահլիճը նախատեսված է ոչ միայն Ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողների և դասախոսների, այլ նաև Մաթեմատիկայի ու մեխանիկայի, ինչպես նաև Ռադիոֆիզիկայի ֆակուլտետների համար: Եվ, վերջապես, այս դահլիճի պատերի ներսում են անմահացել մեր ուսանողական կյանքի ամենավառ օրերը: Եվ ահա, բուհի ղեկավարությունը որոշել է այն դարձնել ԲՈՒՖԵՏ. փոխարինել այդքան մեծ նշանակություն ունեցող դահլիճը, գուցե, սեփական բիզնեսի զարգացման համար նախատեսված վայրի: Բուֆետ, որին դեմ է ուսանողությունը, որը կխանգարի՝ ֆակուլտետում ուսումնական պրոցեսի բնականոն ընթացքին: Կարևոր է դարձել ոչ թե ուսման և գիտելիքի որակը, ոչ թե ուսանողական ճիշտ և անմոռանալի կյանքի ապահովումը, այլ թանկարժեք և անորակ ուտելիքներով լցված բուֆետները: Մի՞թե սա է որակյալ կրթությունը: Մի՞թե չենք կարող ուղղակի կրթվել և կերտել մեր ուսանողական կյանքն առանց նմանատիպ անհեթեթ որոշումների: |
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/events/634670923244526/?source=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։Երևանի Պետական Համալսարանի ղեկավարությունը որոշում է կայացրել Ֆիզիկայի ֆակուլտետի Կոնֆերենց դահլիճը վերափոխել ու դարձնել սրճարան: Դահլիճ, որն ունի մեծ պատմույթուն: Այս դահլիճից է սկսվում յուրաքանչյոր ֆիզֆակցու ուսանողական կյանքի առաջին օրը, այստեղ են անցկացվում տարատեսակ միջազգային կոնֆերանսներ, որոնք մեծ համբավ են բերում համալսարանին, սեմինարներ, դասախոսություններ և այլն: Այստեղ են անցկացվում տարբեր նիստեր, ժողովներ, այստեղ են հաստատվում շատ-շատ որոշումներ: Այստեղ են անցկացվում բազմապիսի միջո


