Lurer.com-ը գրում է.

Եվրահանձնակատարներ Քեթրին Էշթոնն ու Շտեֆան Ֆյուլեն շնորհավորել են Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին: Այս մասին հաղորդում է Gruzia Online-ը:

«Շնորհավորում ենք Գեորգի Մարգվելաշվիլիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Շնորհավորում ենք վրացի ժողովրդին ուժեղ ժողովրդավարական հատկություններ դրսևորելու համար: Մենք ողջունում ենք ԵԱՀԿ նախնական եզրակացությունը ընտրական գործընթացի վերաբերյալ»,-ասվում է հայտարարության մեջ:

Եվրահանձնակատարները նաև կոչ են արել նոր նախագահին վարչապետի, կառավարության, խորհրդարանի, այդ թվում` նրա ընդդիմադիր հատվածի, քաղաքացիական սեկտորի հետ համատեղ շարունակել աշխատել Վրաստանի ինստիտուցիոնալ բարեփոխումների վրա:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել