Panorama.am-ը գրում է.
Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության հետ կապված խնդիրներն այնքան զգալի են, որ ՀՈՒԱ-ներին չի կարելի թողնել , որ իրենք իրենց սեփական միջոցներով լուծեն իրենց խնդիրներն այն պարզ պատճառով, որ նրանք լուրջ օժանդակության կարիք ունեն: Այս մասին ասված է «Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը Հայաստանում. կարիքներ և խոչընդոտներ» զեկույցում: Նշենք, որ հետազոտությունն իրականացվել է 2013թ-ին եռամյա LIFE ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից և նպատակ ունի խթանելու ՀՈՒԱ աշխատանքի հավասար պայմանները և աշխատանքի մատչելիությունը՝ որպես մարդու հիմնարար իրավունք:
Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել են թե այն խնդիրները, որոնց առնչվում են ՀՈՒ անձինք աշխատանք փնտրելիս, թե աշխատաշուկան: Օրինակ պարզվել է, որ դիտարկված 9 ընկերություններում (1.396 աշխատողներով), ՀՈՒԱ-ներ կային միայն 3-ում` ընդամենը 43 հոգի` 8 կին և 35 տղամարդ:
Ինչքան ավելի մեծ է ընկերությունը, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ նրանք ունենան ՀՈՒԱ աշխատողներ: Այդպես, 5, 8, 15 կամ 29 աշխատողներ ունեցող ընկերություններում չկային ՀՈՒԱ աշխատողներ, մինչդեռ 135, 520 կամ 656 աշխատողներ ունեցող ընկերություններում կային այդպիսի աշխատողներ: Ամենից քիչ կամ ընդհանրապես չկան ՀՈՒԱ աշխատողներ սպասարկման ոլորտում, բարձր է հավանականությունն աշխատանք գտնելու արտադրական ոլորտում: Այդպես, սպասարկման ոլորտի 520 աշխատող ունեցող ընկերությունն ուներ 7 ՀՈՒԱ աշխատող, մինչդեռ արտադրական ոլորտի 656 աշխատող ունեցող ընկերությունում կային 33 ՀՈՒԱ աշխատողներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ