1in.am-ը գրում է.

Սիրիայի իշխանությունները հայտարարագրել են 1300 տ քիմիական նյութ և պրեկուսոր, որոնք օգտագործվում են քիմիական զենքի արտադրման համար, և սպառազինության ավելի քան 1200 չլիցքավորված միավոր: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր քարտուղարին:

Սիրիան նաև տեղեկատվություն է ներկայացրել 41 կառույցի մասին, որոնք տեղակայված են 23 օբյեկտներում, և որոնք կարող են օգտագործվել քիմիական զենքի արտադրման համար: Կազմակերպության փորձագետները ստուգումներ են անցկացրել դրանցից 37-ում:

Նշենք, որ երկուշաբթի Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը հայտարարել է քիմիական զենքի հետ կապված օբյեկտները ստուգելու առաջին փուլը: Փորձագետները ստուգումներ են անցկացրել 23 հայտարարված օբյեկտից 21-ում: Երկու օբյեկտ չի հաջողվել այցելել անվտանգության ապահովման հետ կապված խնդիրների առաջացման պատճառով, սակայն մնացած օբյեկտները ստուգելու փորձերը շարունակվում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել