Tert.am-ը գրում է.

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը հայտարարում է, որ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի հետ փոխառության պայմանագիր կնքած 85 գյուղացիները, ովքեր հացահատիկի սերմ էին ստացել ՊՈԱԿ-ից ու որը, սակայն,բերք չի տվել, զգուշացված են եղել ֆորսմաժորների մասին:


«Ինքը ստորագրելու ժամանակ գիտի, որ կարկուտ ըլի, թե ջրհեղեղ, պայմանագրի մեջ ոնց նախատեսված է իրենք պարտավոր են մեկին երկուսը սերմը տալու, սերմ չըլնելու դեպքում մեկին երկու փողը պտի տան՝ 700 դրամ, որը պետությունը հեչել ա կլիմայական պայմանների պատճառով, մինչև 420 »,- Tert.am-ի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության փոխնախարարը:


Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա իր համարում անդրադարձել էր գյուղացիների խնդրին, որոնք նշել էին, որ 2011թ. «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ից փոխառության պայմանագրով ստացել են հացահատիկի սերմ, որը ցանելուց հետո որևէ բերք չեն ստացել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել