Lragir.am-ը գրում է.
Չինաստանի կառավարությունը Պեկինի Տյանանմեն հրապարակում տեղի ունեցած ՃՏՊ-ը որակել է որպես ահաբեկչություն: Այս մասին գրում է Ռոյթերը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ անանուն աղբյուրին: Իշխանությունների կարծիքով, ավտոմեքենայում գտնվածները մահապարտներ են եղել:
Ավելի վաղ իշխանությունները հետախուզում էին հայտարարել Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի երկու բնակիչների նկատմամբ, ովքեր էթնիկ ույղուրներ են:
Այդուհանդերձ, իշխանությունները պաշտոնապես դեռ չեն մեկնաբանել միջադեպը: ՃՏՊ-ը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ին: Ավտոմեքենան հարվածել է հրապարակում հավաքված մարդկանց, ինչի հետեւանքով զոհվել է 5 մարդ, վիրավորվել 38-ը:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/politics/view/90107
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել