Բրահիմի. Ասադը կարող է մեծ ներդրում ունենալ նոր Սիրիայի կառուցման գործումPanorama.am-ը գրում է.

Սիրիայի հարցով ՄԱԿ և ԱՊԼ հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին «Ժեն Աֆրիկ» շաբաթաթերթին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «կարող է մեծ ներդրում ունենալ նոր Սիրիայի կառուցման գործում»: Այս մասին հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը:

Ալժիրցի դիվանագետը, ով նախօրեին ժամանել էր Դամասկոս, պարզաբանել է, որ նկատի ունի «Ասադի դերը վարչակարգից (բռնապետությունից, խմբ.) հանրապետական կառավարման ձևի անցման գործընթացում»:

Բրահիմիի խոսքով, քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ ռուս-ամերիկյան համաձայնությունը Ասադին «իրավազուրկից վերածել է գործընկերոջ» և ամրապնդել է սիրիացի առաջնորդի կողմնակիցների դիրքերը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել