Panorama.am-ը գրում է.
Այսօր խորհրդարանում 2014 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ Հ. Յ. Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանից հետաքրքվեց, թե հաջորդ տարվա բյուջեով ի՞նչ տեսանակարահանման համար են միջոցներ հատկացվում կառավարության աշխատակազմին: «Գաղտնասումնե՞ր է անում կառավարությունը, դա ի՞նչ է»,- շարունակեց հետաքրքրվել դաշնակցական պատգամավորը:
Վաչե Գաբրիելայնը ի պատասխան ասաց, որ տեսանակարահանումը անվտանգությունն ապահովելուն ուղղված քայլ է և նկատեց, որ ի տարբերություն Ազգային ժողովի շենքի և նախագահական նստավայրի, կառավարության շենքն անմիջական հասանելիություն ունի, հետևաբար պետք է տեղադրված լինեն տեսահսկման համակարգեր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ