Tert.am-ը գրում է.

Անատոլիայի հարավում գտնվող Մուսա լեռից գաղթած հայերի երեխաները ցանկանում են վերադառնալ իրենց հայրենիք, տեսնել իրենց տները։ Արմատներով Մուսա լեռից հայերը։  Նույնանուն գյուղի թանգարանում  (Արմավիրի մարզ) Մուսա լեռան պատմության ցավերն են թաքնված։

Թուրքական Taraf-ի հոդվածագիր Օզլեմ Էրթանը, որը հոդվածաշար էր ներկայացրել Երևանի և Ծիծեռնակաբերդ իր այցի մասին, այժմ էլ անդրադարձել է մուսալեռցի և սասունցի հայերին, որոնք երազում են վերադառնալ պատմական հայրենիք։

Հոդվածը թարգմանաբար ներկայացնում ենք ամբողջությամբ.

Հայաստանի լեռնագագաթները ձնապատ են։ Արևը ժայռերի վրայի հաստ, ճերմակ ծածկոցը չի վերցնում։ Երկու կողմից բարձր գագաթներով շրջապատված ճանապարհի վերջում Անատոլիայի հարավում գտնվող Մուսա լեռան անունը կրող գյուղ կա. այն Մուսա լեռան, որը ցեղասպանությունից փրկված հազարավոր հայերի համար ապաստան էր դարձել։ Յոթ գյուղերի բնակիչներ իրենց Սիրիայի Դեյր էզ-Զորի անապատներ աքսորել ցանկացող երիտթուրքական իշխանությունների դեմ ելնելով լեռն էին բարձրացել։ Հայ գյուղացիներն ամիսներ տևած պայքարից հետո ֆրանսիական նավերն էին նստել ու հասել Եգիպտոս։

 Մուսալեռ գյուղում 1915թ.-ին 53 օր շարունակ կենաց-մահու կռիվ տված մարդկանց թոռների հետ եմ ծանոթանալու։ Սակայն առաջ պետք է գյուղին կից լեռան վրա կառուցված թանգարանն այցելեմ։ Եթե չշտապենք, մինչև մեր հասնելը փակված կլինի։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել