Որոշ հայ օգտատերերի շրջանում երեկ կրկին արթնացել էր ազերական ոգին: Լրատվականները ու օգտատերերը մեծ եռանդով, դույլերով ջուր էին լցնում ադրբեջանցիների ջրաղացին: Համոզված եմ, որ այդ թեման այսօր կրկին արդի է լինելու: 

Սանտաբարբարա կամ դեպքերը Փակ շուկայի մոտ: Այսպես կարելի է վերնագրել այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Փակ շուկայի մոտակայքում: Նույն սցենարով, նույն մարդիկ, նույ բառերով, նույն դեմքի արտահայտությամբ, նույն գլխարկներով, նույն կաղիններով, նույն բողոքի ակցիայով, նույն չբողոքի ակցիայով պայքարում են միմյանց դեմ: Հոգնեցրեց չէ նույն բառի կրկնությունը: Ահա այսպես արդեն հոգնեցրել են Փակ շուկայի դեպքերը

ՀՀԿ պատգամավորներից շատերի նման պրն. Բադեյանը իր ինտելեկտը(իսկ նա ինտելեկտուալ է) օգտագործեց սխալ ուղղությամբ: Պրն. Բադեյան մարդկանց պորտաբույծ անվանելը ճիշտ չէ: Մարդիկ լավ օրից չէ, որ աշխատանք չունեն ու նպաստ են ստանում: 

Գամար Ջոբա,,, սա հատուկ նրանց համար ովքեր չեն կարողանում հաշտվել Սահակաշվիլու հեռանալու հետ: 

Բարի օրվա սկիզբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել