Սպիտակ Տունը չի մեկնաբանում` տեղյա՞կ է եղել Օբաման Մերկելի գաղտնասլման մասինPanorama.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահի վարչակազմը շարունակում է զերծ մնալ մեկնաբանություններից, թե արդյո՞ք նախագահ Օբաման տեղյակ է եղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի բջջային հեռախոսը ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից գաղտնալսվելու մասին: 

«Չեմ պատրաստվում ներքին քննարկումների և մանրամասների մեջ մտնել», պատասխանելով հարցին, հայտնել է Սպիտալ Տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին: Այս մասին հաղորդում է «Ասոշիեյթիդ Պրես» գործակալությունը: 

Նախօրեին ամերիկյան «Wall Street Journal» պարբերականը գրել էր, թե ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը դադարեցրել է Անգելա Մերկելի և եվրոպական մի շարք երկրների ղեկավարների հեռախոսազրույցների գաղտնալսումը սույն թվականի ամռանը, երբ գաղտնասլման մասին ներքին ստուգումներ են իրականացվել Սպիտակ Տան կողմից:

Պարբերականի աղբյուրների պնդմամբ, Ազգային անվտանգության գործակալությունը 5 տարի շարունակ գաղտնասլել է 35 երկրների ղեկավարների, մինչ այդ փաստը չի հայտնաբերվել Բարաք Օբամայի վարչակազմի կողմից: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել