Ի՜նչ հիմարություն ասես չեն մոգոնի մեր լրագրողները, եթե գրելու թեմա չունեն: Ընդ որում, շատ չեն էլ նայում, որ նույն թերթում, որտեղ իրենց հիմարությունն է լույս տեսնելու, միևնույն ժամանակ լրևիվ հակառակ տրամաբանության նյութել է գնալու, չնայած լրագրողից զատ, այստեղ ավելի մեծ մեղավորություն ունի նաև թերթի խմբբագիրը:
Օրինակ՝ թերթերից մեկում կարդում եմ, որ Երեևան Մոլլի բացում հոկտեմբերի վերջից հետաձգվելու է մինչև փետրվար: Լրագրողը՝ հղում անելով անվտանգության աշխատակցի վրա, հայտնում է, որ բանն այն է, որ Մոլլը որոշել էին շահագործման հանձնել հենց ավարտվեն ներքին հարդարումները, իսկ ներսի մասում կառուցվող «Կարֆֆուր» հիպերմարկետի շենքը ավելի ուշ պետք է ավարտին հասցվի, բայց հետո որոշել են այուամենայնիվ սպասեն, մինչ «Կարֆուրի» շենքն էլ պատրաստ լինի, նոր հանձնեն շահագոործման:
Սա դեռ ի՜նչ որ կերպ հավատալի թվացող լուր է, բայց շարունակելով նույն թերթը կարդալ, հանդիպում ես մեկ այլ լուրի՝ ահասարսուռ ««Կարֆուրը» Հայաստանից վերջնականապես կհրաժարվի արտագաղթի պատճառո՞վ» վերնագրով: Ինտրիգված մտնում կարդում ես և տեսնում ես, որ լրագրողը՝ հղում անելով էկոնոմիկայի նախարարության անանուն աղբյուրի վրա, բայց ամենահետաքրքիրը հետո է սպսվում...
Լրագրողս որոշում է միանգամից բոլոր խնդիրները իր կարճ գրառման մեջ խցկել ու հայտնում է, որ «Կարֆուրի» ններկայացուցիչները ուսումնասիրելով արտագաղթի ԻՐԱԿԱՆ տեմպը, եկել են այն եզրակացության, որ հայաստանում գործ դնել իմաստ չունի, որովհետև բնակչությունը չի հերիքում ու բացի դրանից... նրանց դուր չի եկել ՀՀ-ի ՄՄ մտնելու ցանկությունը:
Ասա այ մտքի գիգանտ, ուրեմն էդ միլլիոնանոց Երևանն արդեն իսկ հետաքրքիր ու բավարար ծավալների շուկա է «Կարֆուրի» համար՝ Հայաստանի կոնտեքստում ու ինչքան էլ դատարկվի, էնքան չի դատարկվի, որ մի քանի սուպերմարկետների ցանց չկարողանա սնուցել, դե իսկ ՄՄ-ի պահը երևի արդեն լրիվ անձնական ֆանտազիաների ու անհանգստությունների շարքից էր:
Մի խոսքով, իզուր էլ անուն են դնում էլեկտրոնային լրատվամիջոցներին, որովհետև գլխավոր դեղնությունը միշտ եղել է ու շարունակում է մնալ հենց թերթերում, որտեղ ի տարբերություն համացանցի, արդեն պրոֆեսիոնալ ժուռնալիստներ են նստած.... կամ գոնե պետք է լինեն նստած...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել