1in.am-ը գրում է.
Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Տոմաս Մյուլերը հայտնել է, որ թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան առանձնապես փոփոխություններ չի կատարել թիմի խաղում:
Շատերը ենթադրում են, որ իսպանացի մասնագետը կրկնօրինակում է «Բարսելոնա»-ի խաղը: Սակայն Գվարդիոլան հերքում է դա:
«Գվարդիոլան չի ասել, թե ֆուտբոլ այլ կերպ են խաղում: Որոշակի շտկումներ են կատարվել: Բնականաբար, մենք կյանքի ենք կոչում Գվարդիոլայի մտահղացումները: Բացի այդ, մեր խաղում պահպանվել է նաև Յուպ Հայնկեսի ոճը: Չի կարելի հեշտությամբ հրաժարվել ամեն ինչից»,- ասել է Մյուլերը:
Նյութի աղբյուր՝ http://sport.1in.am/arm/sport_ssfootball_225871.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել