1in.am-ը գրում է.

Գերմանիայի իշխանությունները չեն հրաժարվի ԱՄՆ-ի և Եվրամիության հետ ազատ առևտրի գոտու ստեղծման բանակցություններից՝ ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսազրույցները հավանաբար գաղտնալսելու ֆոնին առաջացած սկանդալի պատճառով: Այս մասին գրում է Reuters-ը` վկայակոչելով Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտին:

Վերջինիս խոսքերով՝ Գերմանիայի կառավարությունը լավատես է 2 երկրների միջև վստահությունը վերականգնելու հարցում: «Գերմանա-ամերիկյան հարաբերությունները տասնյակ տարիների պատմություն ունեն, նաև մեծ նշանակություն՝ 2 երկրների համար: Այդ հարաբերությունները կենտրոնական տեղ են զբաղեցնում մեր արտաքին քաղաքականության մեջ»,- ասել է Զայբերտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել