Միայնություն…
Ինձ թվում է թե այս բառը լոկ բաղաձայն գոռ տառերի հավաքույթ է,
Միասնություն բացասական այն տարերի, որոնք միայն ինձ վանում են:
Միասնություն, դատավճիռ…
Ու դատաստան, որին միայն ես եմ ներկա, ու բացական նորից ես եմ,
Դատավորն եմ ես պաշտպանի, ու պաշտպանը մեղսագործի,
Մեղսագործն էլ ես եմ, այնպես, ինչպես ես եմ հենց իմ վկան:
Միայնություն, դատարկություն…
Այնքան դատարկ, որքան օդն է լցված ստով,
Սուտասանն եմ՝ և՛ խաբողը, և՛ խաբվողը:
Միայնություն, սառը…
Այնքան սառը, որքան սառն է սիրտը նրա, ով չի սիրում ու չի սիրել,
Այդ սիրտն իմն է, իմն է այնպես, ինչպես իմն է  բնույթն անսիրտ:
Միայնություն անեծքի պես, օրհնության լույս գույնով օծված,
Միայնություն, որը,ավաղ, միայն ես եմ զգում այսքան:
Զգում այնքան, որքան չեն զգում լույսը նրանք, ովքեր կույր են:
Միայնություն, միայնություն, միայնություն…մահաբեր սեր…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել