1in.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի ռազմածովային նավատորմի զինծառայողները ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի երգերն օգտագործում են սոմալեցի ծովահենների դեմ: Այս մասին գրում է Interfax-ը:
Պարզվել է, որ Աֆրիկայի արևելյան ափը տնօրինող ծովահենները տանել չեն կարողանում արևմտյան փոփ երաժշտության հնչյունները, և բրիտանացի զինծառայողները դրանք հեռարձակում են ուժեղացուցիչներով: Հրամանատարության խոսքերով՝ այդ նպատակով կատարյալ են Բրիթնի Սփիրսի երգերը, իսկ ծովահեններին հատկապես վախեցնում են նրա Oops! I Did It Again և Baby One More Time հիթերը:
«Հենց ծովահենները լսում են Բրիթնիի երգերը, նրանք հնարավորինս արագ հեռանում են»,- ասել են նավատորմի սպաները:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_225845.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել