«Երևան մոլի» բացման ժամկետը հետաձգվում է մինչև փետրվար ամիս։ Այս մասին մեր թղթակցին հայտնել են առևտրի և ժամանցի կառուցվող կենտրոնի անվտանգության աշխատակիցները։ «Երևան մոլի» բացումը, ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, նախատեսված էր կատարել հոկտեմբերի մեջ։ Անգամ սեպտեմբերի սկզբում սեփականատերերը հաշվարկներ ունեին, որ կարող են մեկուկես ամսում առևտրի մեկնարկը տալ։

Դրա համար անհրաժեշտ էր ընդամենը նորակառույց շենքի ներքին հարդարման աշխատանքներն ավարտին հասցնել։ Իսկ դրա հետնամասում կառուցվող նոր շենքը, որտեղ տեղ է պահված ֆրանսիական «Կարֆուր» մանրամեծածախ առևտրով զբաղվող ընկերության համար, նախատեսվում էր շահագործել ավելի ուշ։ Սակայն, սեփականատերերի նպատակները փոխվել են. «Երևան մոլը» Կբացվի այն ժամանակ, երբ պատրաստ կլինի նաև նոր շենքը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել