«Արմեն Գևորգյանի ղեկավարած տարածքային կառավարման նախարարությունը բավական շռայլ է ճաշկերույթների հարցում։ Ու սա հասկանալի է, քանի որ այդ ճաշկերույթների գումարների համար նրանք վճարում են ոչ թե սեփական գրպանից, այլ ՀՀ պետական բյուջեի միջոցներից։ «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ որ այս նախարարությունը հունիսին մոտ 1 մլն դրամ է ծախսել «Հին Էրիվան» ռեստորանում ճաշկերույթի, 825 հազար դրամ էլ՝ «Վիկտորիա կոնցեռն» ՍՊԸ-ին պատկանող ռեստորանում ընթրիքի համար։
Այս նախարարությունը 1 մլն 165 հազար դրամ էլ ծախսել է հունիսի 18-ին ու 19-ին Ազգային գրադարանում, այնուհետև՝ Մատենադարանում կազմակերպված միջոցառման ժամանակ սուրճի և ճաշի ընդմիջումների համար։ Խոստովանենք՝ Արմեն Գևորգյանի նախարարության հյուրասեր որակները ՀՀ քաղաքացիներիս գրպանի վրա բավական թանկ են նստել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։