Էրոս Ռամազոտտին 50 տարեկան է

 Life.panorama.am-ը գրում է.

Այսօր լրանում է համաշխարհային ճանաչում ունեցող իտալացի երգիչ Էրոս Ռամազոտտի 50-ամյակը:  Նա հայտնի է աշխարհի շատ երկրներում, իր սկավառակների մեծ մասը հրապարակել է իտալերեն և իսպաներեն լեզուներով:

Ռամազոտտին իր 25-ամյա կարիերայի ընթացքում հասցրել է ձայնագրել 11 ձայնասկավառակներ, երկու ժողովածուներ, երեք համերգային ալբոմներ և 35-ից ավելի սինգլներ, որոնցից յուրաքանչյուրը բարձր հորիզոնականներ է զբաղեցրել միջազգային շքերթներում: Նա զուգերգեր է ունեցել Անդրեա Բոչելիի, Ջո Կոկերի, Լուչիանո Պավարոտիի, Լաուրա Պաուսինիի և այլ աշխարհահռչակ երգիչների հետ

Առաջին շլացուցիչ հաջողությանը եղել 1993թ.-ին՝ Tutte storie ժողովածուի հրապարակմամբ, որը վաճառվել է ավելի քան վեց միլիոն օրինակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել