Ladynews.am-ը գրում է.
Խնձորը օգտակար և շատերի կողմից սիրված միրգ է: Բայց քչերը գիտեն այն գաղտնիքները, որոնք իր մեջ թաքցնում է խնձորը. պատահական չէ, որ հենց խնձորով գայթակղվեցին Ադամն ու Եվան:
Խոսքն առաջին հերթին գնում է նրա կոսմետիկանան հատկանիշների մասին: Խնձորն իր մեջ պարունակում է B խմբի վիրամիններ, ինչպես նաև բազմաթիվ եթերային յուղեր ու հանքային նյութեր: Բացի այդ խնձորը ողջ տարին մեր ձեռքի տակ է, ինչը նրան դարձնում է անփոխարինելի տնային կոսմետիկայի առումով: Պատրաստելով ձեր համար խնձորից դիմակներ, դուք կպահպանեք ձեր մաշկի առողջությունն ու երիտասարդ տեսքը:
Խնձորից դիմակ պեպենների դեմ
1.Վերցրեք հասած կես խնձոր, մաքրեք կեղից ու կորիզներից:
2.Անցկացրեք այն մանր քերիչի միջով:
3.Խառնեք ստացվածը մեկ թեյի գդալ մեղրի, ծիրանաթթվի և 2 ճաշի գդալ զեյթունի կամ այլ տեսակի ձեթի հետ:
4.Ստացված միատարր զանգվածը քսեք դեմքին:
5.15րոպե անց դեմքը լվացեք նախ տաք, ապա սառը ջրով:
6.Այսպիսի դիմակ քսքեք շաբաթական 2 անգամ:
Եթե դժգոհում եք յուղոտ մաշկից, ապա լավ կլինի օգտվեք խնձորից պատրաստված հետևյալ դիմակից.
1.Կեղևից մաքրված հասած խնձորի կեսն անցկացրեք մանր քերիչի միջով:
2.Ավելացրեք մեկ ձվի սպիտակուց:
3.Խառնուրդը հարեք, այնուհետև նուրբ պտտական շարժումով այն քսեք ձեր դեմքին:
4.15 րոպե անց լվացեք սառը ջրով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ