Tert.am-ը գրում է.

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը շնորհավորել է Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին՝ նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Շնորհավորում եմ Գեորգի Մարգվելաշվիլիին՝ ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ: Նրան հաջողություններ եմ մաղթում՝ որպես երկրի նորընտիր նախագահի, և անհամբերությամբ սպասում նրա հետ նոր մակարդակով աշխատանքներ սկսելուն»,- Ռասմուսենի խոսքերը մեջբերում է ՆԱՏՕ-ի մամլո ծառայությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել