Արտահայտություններ, որոնք ոչ մի դեպքում պետք չէ ասել տղամարդկանց Life.panorama.am-ը գրում է.

Տղամարդկանց հետ շփման մեջ կանայք հաճախ սխալներ են գործում: Լարված պահերին ասված խոսքերը կարող են խոցել հակառակ սեռին և փչացնել հարաբերությունները: Ահա այն արտահայտությունները, որոնք ոչ մի դեպքում պետք չէ ասել տղամարդկանց: 

Ոչ մի դեպքում պետք չէ քննադատել նրա մայրիկին: Կարող եք պարզապես չհամաձայնել այն կարծիքի հետ, որը հնչեցրել է նրա մայրը, սակայն դա արեք հնարավորինս նուրբ և կոռեկտ:

Ոչ մի դեպքում մի պատմեք ձեր նախկին հարաբերությունների մասին, անգամ եթե նա շատ է ցանկանում իմանալ: Առհասարակ, հարաբերություններում անցյալի քննարկումը ճիշտ չէ:

Ոչ մի դեպքում պետք չէ քննադատել նրա տղամարդկային հատկությունները: Տղամարդու համար ցանկալի է լսել, որ ինքը ցանկալի է և գրավիչ: Անգամ եթե նոր վերնաշապիկը այնքան էլ չի համապատասխանում նրան, կարիք չկա միանգամից ասել դա: Կարող եք այդ մասին թեթև և լղոզված ակնարկ անել` չվիրավորելով նրա ինքնասիրությունը:

Պետք չէ սպառնալ` ասելով, որ կհեռանաք նրանից: Անգամ եթե ձեր վեճերը անցել են բոլոր սահմանները, պետք չէ նման արտահայտություն անել: Այդ դեպքում կստացվի այնպես, որ ձեր հարաբերությունները ժամանակավոր բնույթ են կրում:

Մի´ կենտրոնացեք նրա անհաջողությունների վրա: Եթե նույնիսկ ձեր սիրելին ցանկանում է հասնել լուսին, կամ մագլցել Էվերեստը, պետք է միայն ոգեշնչեք և սատարեք նրան: Անհաջողության դեպքում պետք չէ ասել, որ դուք նրան զգուշացնում էիք: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել