Արսեն Ջուլֆալակյան. «2011 թվականի լավագույն մարզիկը Դավիթ Սաֆարյանն է»Aravot.am-ը գրում է.

Այսօր հունահռոմեական ըմբիշ, Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե, աշխարհի առաջնության եւ Համաշխարհային ուսանողական խաղերի բրոնզե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը «Royal Tulip Hotel Erevan»-ի «Peoplemeter» մամուլի ակումբում հանդիպեց լրագրողների հետ: Ամփոփելով մրցաշրջանը՝ ըմբիշը խոսեց տարվա ընթացքում իր մասնակցած կարեւորագույն մրցումների, դրանցում ցույց տված իր արդյունքների եւ հետագա ծրագրերի մասին: «Անցած տարեվերջին այս նույն վայրում մեր վերջին հանդիպման ժամանակ հավաքականի մարզիչներն ասացին, որ այս տարվա ծրագրերի մեջ գլխավորը Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնությունն է: Այդպես էլ եղավ: Ճիշտ է, մինչ այդ ես մասնակցեցի նաեւ Համաշխարհային ուսանողական խաղերին, որն անցումային փուլ էր աշխարհի առաջնության ճանապարհին: Բնականաբար, Բուդապեշտ մեկնել էինք ոսկե մեդալներ նվաճելու համար: Ցավոք, կրկին պարտվեցի ռուսաստանցի Ռոման Վլասովին ու ստացվեց բրոնզե մեդալ: Բայց ամեն բան դեռ առջեւում է, ոչ ոք հուսախաբված չէ եւ պատրաստվելու ենք հաջորդ անգամվան», – ասաց Արսեն Ջուլֆալակյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել