1in.am-ը գրում է.
Այս տարի տարբեր ապրանքատեսակների թանկացման մեջ հատկապես զգալի էր բանջարեղենի թանկացումը: Բանջարեղենի որոշ տեսակների գներ ոչ թե բարձրացել են մի քանի տոկոսով, այլ ուղղակի բազմապատկվել են:
Այսպես, ծաղկակաղամբի գինը բարձրացել է ավելի քան 2 անգամ` 112.8 տոկոսով (սեպտեմբերին` 2012թ.-ի սեպտեմբերի համեմատ) և սեպտեմբերին 1 կգ ծաղկակաղամբի միջին գինը Երևանում մոտ 350 դրամ էր: Զգալիորեն թանկացել են նաև կանաչ պղպեղը` մոտ 1.5 անգամ կամ ավելի կոնկրետ 53.2 տոկոսով` դառնալով 1կգ-ն 340 դրամ: Նույն ժամանակում կարտոֆիլը թանկացել է մոտ 30 տոկոսով, լոլիկը` 26.5 տոկոսով, իսկ կաղամբը` մոտ 40 տոկոսով:
Բանջարեղենից միայն էժանացել են վարունգը` մոտ 21, գազարը` մոտ 17 և կանաչ լոբին` մոտ 24 տոկոսով: Գրեթե չի փոխվել գլուխ սոխի և սեղանի ճակնդեղի գինը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/armenia_economy_225788.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել