Lurer.com-ը գրում է.
Ռուս սահմանապահները սկսել են փշալարեր կանգնեցնել Ուկրաինայի հետ սահմանին. գրում է ИРТА հեռոըւստաընկերությունը:
Նման կառուցապատումները սկսվել են մասնավորապես Լուգանսկի շրջանում: Թե կոնկրետ երբ է դա կատարվել, չի հստակեցվում: Հաղորդագրության մեջ ասվում է, որ ռուսական կողմի այս նախաձեռնությունը չի ուրախացրել տեղաբնակներին, ովքեր նախկինում անարգել հատում էին սահմանը: Բանն այն է, որ շատ ուկրաինացիներ Ռուսաստանի հետ սահմանակից գյուղերում հարազատներ ունեն, որոնց այցելելն այժմ խնդրահարույց է դառնում:
«Տրանսպորտային ռազմավարությունների կենտրոնի» վերլուծաբանները կարծում են, որ սահմանը փշալարերով կառուցապատելու որոշումը պայմանավորված է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու պաշտոնական Կիևի մտադրությամբ, քանի որ Ռուսաստանը իր հերթին Ուկրաինային առաջարկում էր մտնել Մաքսային միություն և քննադատում էր Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու Ուկրաինայի որոշումը: