Emedia.am-ը գրում է.
Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է փոքր աղջնակի ծնողներին, ովքեր երեխային ծնված օրվանից պահել են իրենց ավտոմեքենայի բեռնախցիկում։ Այս մասին տեղեկացնում է Agence France-Presse–ը։
15–23 ամսական երեխային գտել են ավտոկենտրոնի մեխանիկները՝ Տերասոն քաղաքում, որտեղ կինը մեքենան հանձնել էր վերանորոգման։ Հայտնաբերման պահին երեխան շատ վատ վիճակում էր, նա ջրազրկված էր ու տաքություն ուներ։
Ինչպես պատմել են ծառայության աշխատակիցները, նրանք նայել են բեռնախցիկի մեջ, երբ այնտեղից տարօրինակ ձայներ են եկել՝ կատվի մլավոցի նման։ Բացելով բեեռնախցիկը, նրանք հայտնաբերել են առանց հագուստի մահացող երեխային, ով պառկած էր իր իսկ կեղտի մեջ։ Երեխան չէր կարողանում պահել գլուխը, իսկ նրա մաշկն անբնական սպիտակ էր, քանի որ արևի լույս չէր տեսել։
Աղջկան տարել են հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա մոտ զարգացման հետ կապվա ու հոգեկան խնդիրներ են հայտնաբերել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ