Tert.am-ը գրում է.
Ստրասբուրգում գտնվող՝ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի հարցով զեկուցողներ, Կոնգրեսի դիտարկման հանձնաժողովի անդամներ Նիգել Մերմագենի և Լյուդմիլա Սֆիրլոգայի հետ: Կոնգրեսը դիտարկում է իրականացնում անդամ երկրներում տեղական ժողովրդավարության իրավիճակի վերաբերյալ և համապատասխան զեկույց է պատրաստում ու ընդունում: Հայաստանում տեղական ժողովրդավարության մասին վերջին զեկույցը Կոնգրեսի կողմից ընդունվել է 2003թ-ին:
Ինչպես հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից՝զրուցակիցները քննարկել են նոյեմբերին դիտարկման նպատակով զեկուցողների՝ Հայաստան այցի և երկրում տեղական ժողովրդավարության ուղղությամբ իրականացված աշխատանքների հետ կապված հարցեր: Զեկուցողները նշել են, որ թե՛ 2012թ. Հայաստանում ՏԻՄ ընտրությունների, թե՛ 2013թ. Երևանի ավագանու ընտրությունների դիտորդական պատվիրակությունների, ինչպես նաև՝ ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակում կազմակերպված միջոցառումներին մասնակցելու համար առիթ ունեցել են այցելել Հայաստան և տեղյակ են, որ 2003թ. ընդունված զեկույցից հետո Հայաստանում տեղական ժողովրդավարության ոլորտում մեծ ծավալի բարեփոխումներ են իրականացվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ