Հայաստանում խնդիրներն արդեն այնքան էլ շատացել, որ մարդ չի ուզում առավոտյան վեր կենել, քանի որ գիտի ամեն չնչին հարց պարտադիր մինչև լուծում ստանալը պետք է խնդրի վերածվի, նոր լուծում ստանա: Ժամանակի մեծ մասը վատնվում է անիմաստ վազվզոցի վրա` անգամ վարձերը մուծելն է խնդիր, քանի որ կամ պետք է հերթ կանգնես, կամ տերմինալն է փչացած կամ աշխատակիցը որոշել է այդ պահին իր սիրելիի հետ տան կահույքի թարմացման հարցը քննարկել և այսպես շարունակ:Աշխատողներին էլ չես կարող մեղադրել, քանի որ մարդիկ օրնիբուն աշխատում են չնչին աշխատավարձի դիմաց և փոխանակ իրենց աշխատավարձի բարձրացման հարցը քննարկվի, պատգամավորների աշխատավարձի բարձրացման հարց է քննարկվում...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aninaworld/posts/545215398881968
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել