Արդեօ՞ք կրնանք յուսալ որ մեր երկիրն ալ պիտի բռնէ՝ Վրաստանի օրինակով, ազատ եւ արդար ընտրութեանց ճամբան, թէ՞՝ պիտի շարունակէ մնալ ապօրինութեանց, անարդարութեանց եւ հարստահարութեանց տիղմին մէջ....«ՀԱՆՈՒՐ ՀԻՒՍԻՍԱԿԱՆԱՑ ՎԵՀԱԳՈՅՆ», այսպէս կը բնորոշէ մեր պատմահայր ՄՈՎՍԷՍ ԽՈՐԵՆԱՑԻՆ մեր երկիրը՝ ՀԱՅԱՍՏԱՆԸ, դար ու դարեր առաջ....Միաժամանակ՝ ան կը ողբայ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ ատենի բազում արատները...Ո՞վ չէ կարդացած անոր «ՈՂԲԱ՛Մ ԶՔԵԶ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»ի դառն ու դառնացնող տողերը, որոնք կարծէք մեր այսօրուան պատկերը բնորոշէին այնքան դիպուկ կերպով....Պիտի կարենա՞նք իսկապէս ԲԱՐԵՓՈԽՈՒԻԼ, ԹՕԹԱՓԵԼ մեր հաւաքական մարմնէն մեր դարաւոր ԱՐԱՏՆԵՐԸ, որոնք կը քանդեն մեր տունը օրէ ցօր....Կրնանք որոշապէս եթէ մեզմէ ԱՄԷՆ ՄԷԿԸ քաջութիւնը ունենայ նախ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԱՅԴ ՍԽԱԼՆԵՐԸ ԻՐ ՄԷՋ, նախքան որ զանոնք փնտռէ ուրիշին մէջ...ՍԽԱԼԸ ԸՆԴՈՒՆԻԼԸ ճամբայ կը հարթէ զայն ուղղելու...եւ տակաւ բռնելու ինքնակատարելագործման ուղին....
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/yeran.kouyoumdjian/posts/534413033316480?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել