Operativ.am-ը գրում է.

Շփման գծում հայկական կողմի գնդակից ադրբեջանցի զինծառայող է զոհվել: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։ Միջադեպը տեղի է ունեցել Թարթառի շրջանի մոտակայքում։ 

 ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ հստակ չի կարող ասել ադրբեջանցին հայկական կողմի, թե հենց իր ծառայակից ընկերների գնդակից է զոհվել: «Եթե նույնիսկ հայկական կողմն է կրակ բացել, դա պատասխան է: Մենք ասել էինք չէ՞, որ պատասխանը շատ դաժան է լինելու»,- ավելացրեց Արծրուն Հովհաննիսյանը:

 Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Բերդ-Իջևան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում ադրբեջանական զինուժը կրակ էր բացել ավտոճանապարհով ընթացող մեքենաների վրա, որի հետևանքով զոհվել էր մեկ և վիրավորվել էին երեք զինծառայող:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել