Պիզայի աշտարակը իր յոււրահատուկ թեքությամբ 12-րդ դարից մարտահրավեր է նետում երկրի ձգողականության ուժին: Սակայն հետազոտությունները ցույց տվեցին, որ Պիզզայի լեգենդար թեք աշտարակը կորցրել է իր թեքության մի մասը: Հուշարձանի վերաբերյալ տարեկան զեկույցում նշվել է, որ 2001 թվականից ի վեր աշտարակն ուղղվել է 2.5 սմ-ով: Սա իհարկե հրաշք չէ, ուղղումը պայմանավորված է արդեն 11 տարի շարունակվող ռեստավրացիոն աշխատանքներով:
Մինչ վերականգնողական աշխատանքը, 56 մետրանոց այս զանգակատունը ամեն տարի թեքվում էր 1 մմ-ով և գոյություն ուներ ռիսկ, որ այն կարող է այնուամենայնիվ փուլ գալ: 1993 թվականին դրա թեքությունն արդեն կազմում էր 5.4 մետր, մինչդեռ 1817 թվականին այն եղել է 3.8 մետր, իսկ 1350 թվականին՝ 1.4 մետր:
14.500 տոննա կշռող այս աշտարակը փակված էր այցելուների համար տաս տարուց ավել, մինչ այդ ընթացքում դրա տակի ջուրն էին չորացնում և հիմքերն էին ամրացնում: Բացի դրանից, աշտարակին աջակցող պաղպատյա ամրալարեր ամրացվեցին կառույցին: Արդյունքում, այս բոլոր միջոցների ու դրանց վրա ծախսված 25 միլլիոն ֆունտ սթերլինի շնորհիվ, աշտարակն անմիջապես 38 սանտիմետրող ուղղվեց, իսկ 2013 թվականին անցկացված հետազոտությունը ցույց տվեց, որ աշտարակը կայունացել է և ուղղվելու միտում ունի:
2011 թվականին աշտարակը բացվեց զբոսաշրջիկների այցելության համար գրեթե 20 տարի տևած դադարից հետո:
Հուշարձանի տեխնիկական տնօրեն Ջուզեպպե Բենտիվոգիլոն պատմել է, որ աշտարակը ծռված էր դեպի հարավ, սակայն վերականգնողական աշխատանքներից հետո այն նորից սկսել է ուղղվել դեպի հյուսիս և 2001-2013 թվականների 2.5 սանտիմետրով ուղղել է իր թեքությունը:
Շտուտգարտի համալսարանի հետազոտությունները վկայում են, որ աշտարակը կշարունակի ուղղվել և ևս մի քանի միլիմետրով դեպի հյուսիս կթեքվի, ինչից հետո նորից կսկսի թեքվել դեպի հարավ, բայց շատ ավելի դանդաղ արագությամբ քան նախկինում: Ուստի կարելի է փաստել, որ աշտարակի փլուզման վտանգը թեքվելու արդյունքում եթե ոչ վերացված է, ապա հետաձգված է մի քանի դարով:
Հարկ է նշել, որ սա շատ ոգևորիչ լուր էր հատկապես տեղաբնակների համար, քանի որ Պիզզայի աշտարակը ամեն տարի շուրջ 6 միլլիոն զբոսաշրջիկ է բերում քաղաք, որոնցից ամեն երկրորդը տոմս է գնում՝ աշտարակ այցելելու համար և դրա վերին հարկերը բարձրանալու համար: