1in.am-ը գրում է.

Բրիտանուհի Լամենդա Կինգդոնի կողմից նախապես պատվիրված ավիատոմսում եղած վրիպակի պատճառով նրան ուղարկել են Կարիբյան կղզիներ՝ Իսպանիայի փոխարեն: Այս մասին գրում է The Daily Mail-ը: 

British Airways ինքնաթիռում 62-ամյա ուղևորուհին իր կողքը նստած կնոջն ասել է, թե որքան անհամբերությամբ է սպասում իր իսպանական ուղևորությանը: «Բայց ոչ այս ինքնաթիռով»,- պատասխանել է կինը նրան:

Պարզվել է, որ տոմսի պատվերն ընդունելիս տեղի էր ունեցել սխալ՝ Իսպանիայի Գրանադա քաղաքի փոխարեն նշվել էր Կարիբյան Գրենադա կղզին: 

Սենտ Լյուսիա կղզում նախատեսված կանգառում կնոջը նստեցրել են Լոնդոն ուղևորվող հետադարձ ինքնաթիռ, որտեղ բրիտանուհուն դիմավորել են ավիաընկերության ներկայացուցիչները: 

Կինը հաջորդ օրը թռչել է Մալագա, որտեղ տեղակայված է Գրանադային մոտ օդանավակայանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել