1in.am-ը գրում է.
Այսօր Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի գրասենյակի շենքից արտակարգ տարհանում է իրականացվել այն բանից հետո, երբ շենքի տանիքին շինարարական կռունկ է ընկել:
Բրիտանական կառավարության պաշտոնական ներկայացուցիչը ITAR-TASS-ին հայտնել է, որ պաշտոնյաներից ոչ ոք չի տուժել: Գրասենյակի շենքը վարչապետի նստավայրից մոտ հեռավորության վրա է: Կառավարական շինությունների համալիրը չի վնասվել:
Վերամբարձ կռունկի անկման պատճառը «Սուրբ Հուդա փոթորիկն» է, որն այսօր առավոտյան հարվածել է Մեծ Բրիտանիային: Մասնագետների կարծիքով՝ այդ փոթորիկը կարելի է համեմատել 1987 թվականի Մեծ փոթորկի հետ, որը Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում 22 մարդու կյանք էր խլել:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_weurop_225714.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել