1734թ.-ի հոկտեմբերի 24-ին ծնվել է Աննա Գելդին: Նա Եվրոպայում վերջին կինն էր, ում վհուկ էին հռչակել և  մահապատժի ենթարկել: Ստորև ներկայացված են ամենահայտնի վհուկները, և նրանց դեմ դատական գործընթացները:

 

1. Աննա Գելդի 

 3-samyh-izvestnyh-sudebnyh-processa-nad-vedmami-1.jpg

Նա սպասուհի էր բժիշկ Յոհան Չուդի տանը: 1781թ.-ին բժշկի աղջիկը շատ ծանր հիվանդանում է, իսկ ամենասարսափելին այն է, որ նա ասեղներ էր փսխում: Չուդին որոշեց, որ Աննան ասեղները դնում էր հացի և կաթի մեջ ու մատուցում էր իր աղջկան:  Բժիշկն ազատեց Աննային աշխատանքից: Շուտով աղջիկը ապաքինվեց, իսկ Աննային վհուկ համարեցին և սկսեցին հետապնդել: 1782թ.-ին նրան գտան և բանտարկեցին: Աննային մեղադրեցին, որ նա սատանայի մեղսակիցն է:

3-samyh-izvestnyh-sudebnyh-processa-nad-vedmami-2.jpg

Շարունակական տանջանքներից հետո Աննան խոստովանեց, որ տեսել է սատանային երազում` սև շան կերպարանքով: Նրա մեղքը հաստատելուց հետո Գելդային դատապարտեցին մահապատժի` գլխատման: Աննային պաշտոնապես գլխատել են թունավորման համար, սակայն բժշկի աղջիկը ոչ մահացել էր, ոչ թունավորվել, հետևաբար տեղի էր ունեցել օրենքի խախտում. Աննային իրավունք չունեին գլխատել:

 

2. Բրիջիտ Բիշոփ

3-samyh-izvestnyh-sudebnyh-processa-nad-vedmami-4.jpg

1692թ.-ը նշանավոր տարի է, հենց այս ժամանակ է տեղի ունեցել պատմության ամենահայտնի դատական գործընթացը վհուկների դեմ : 200 մարդ մեղադրվում էր, նրանցից 19-ին կախաղան հանեցին, իսկ մյուսներին բանտարկեցին: Այս պատմության սկիզբը դրել են երկու աղջիկներ՝ Բեթթին և Աբիգայլը (9 և 11 տարեկան), որոնց մոտ նկատվում էին տրամադրության շատ կտրուկ փոփոխություններ: Ժամանակի ընթացքում նրանց վիճակը վատացավ: Նրանց մոտ նոպաներ էին լինում, ջղաձգումներ, նրանք սկսում էին բղավել և խոսել անհայտ լեզվով: Աղջիկների հայրը քաղաքային քահանա էր: Նա փորձում էր բուժել իր դստրերին աղոթքների միջոցով, սակայն աղջիկները փակում էին ականջները և այնպես բղավում, որ նույնիսկ հոր ձայնը չէր լսվում: Այդ ժամանակ տանն աշխատում էր աֆրոամերիկուհի Տիտուբան, ով կարծեց, որ քույրերի մեջ սատանա է մտել: Հերթական նոպայի ժամանակ քույրերից մեկը սպասուհու անունը տվեց, և բոլորը կարծեցին, որ հենց նա է մեղավոր աղջիկների վիճակի համար:

3-samyh-izvestnyh-sudebnyh-processa-nad-vedmami-5.jpg

Քույրերն անընդհատ ինչ-որ մարդկանց անուններ էին տալիս, և նրանցից յուրաքանչյուրին գտնում էին ու բանտարկում: Աղջիկների անվանած ցուցակից առաջին մարդը մահապատժի ենթարկված Բրիջիտ Բիշոփն էր: Քաղաքում շատերը նրան մեղադրում էին չափազանց վառ հագուստներ կրելու համար: Մարդիկ կարծում էին, որ հենց Բիշոփն էր անիծել երեխաներին: Խոսակցություններ էին պտտվում, որ կինը օգտագործում է մոմե տիկնիկներ մարդկանց վնասելու համար: Որոշները հաստատեցին, որ տեսել են, թե ինչպես է նա ասեղներ խրում տիկնիկների մեջ, և դա բավական էր Բիշոփին մահապատժի ենթարկելու համար:

Քույրերի տանն իրոք գտել էին այդ տիկնիկներից:

 

3. Ագնես Սեմփսոն

 3-samyh-izvestnyh-sudebnyh-processa-nad-vedmami-6.jpg

1590թ.-ին Շոտլանդիայի թագավորի Ջեյմս VI հարսնացուն՝ արքայադուստր Աննան, ընթանում էր դեպի Շոտլանդիա իր փեսացուի հետ հանդիպման: Նա նավով էր ճանապարհորդում, և հանկարծակի սարսափելի փոթորիկ բարձրացավ, և նավը ստիպված կանգ առավ Նորվեգիայի ափերի մոտ: Չնայած երկրորդ անգամ էր ճանապարհին ահեղ փոթորիկ լինում, բայց նրանք կարողացան Շոտլանդիա հասնել: Ջեյմս VI շատ սնահավատ էր և կարծեց, որ փոթորիկը վհուկների մոգության արդյունքն էր: Հենց այդ դեպքից հետո Շոտլանդիայում սկսվեցին վհուկների հետապնդումները:

3-samyh-izvestnyh-sudebnyh-processa-nad-vedmami-7.jpg

Առաջին մեղադրյալը դարձավ մանկաբարձուհի Ագնես Սեմփսոնը: Շատերը կարծում էին, որ նա հաճախում էր վհուկների հավաքույթներին և ծանոթ էր Սատանայի հետ: Մյուսները կարծում էին, որ Ագնեսը միացել էր այլ վհուկների հետ և փոթորիկ էր առաջացրել, որպեսզի Աննան չկարողանա ողջ հասնել Շոտլանդիա: Կնոջը բազմաթիվ տանջանքների ենթարկեցին, և նա ամեն ինչ խոստովանեց, ինչպես նաև տվեց իր հանցակիցների անունները: Դրանից հետո Ագնեսին խեղդամահ արեցին և այրեցին: Նրա ուրվականը տեսել են Հոլիրուդյան ամրոցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել