LG ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց G Flex ճկված սմարթֆոնը: G Flex-ում տեղադրված է ճկուն OLED էկրան: Այն տեղադրված է հորիզոնական առանցքի շուրջ ճկված կորպուսի մեջ (hիշեցնեմ, որ վերջերս նմանատիպսմարթֆոն էր ներկայացրել նաև Samsung ընկերությունը, սակայն այն դեպքում էկրանը ճկված էր ուղղահայաց առանցքի շուրջ): Էկրանի անկյունագիծը 6 դյույմ է և ունի HD 720p թողունակություն: Սմարթֆոնի հիմքում ընկած է 4 միջուկանի Snapdragon 800 պրոցեսոր, 2 GB օպերատիվ հիշողություն, 13 մեգապիկսելանոց տեսախցիկ:
Ըստ LG ընկերության ներկայացուցիչների խոսքերի, սմարթֆոնի ճկվածությունը կարելի է օգտագործել մի շարք գործողություններում (կատարել զանգեր, տեսնել վիդեոֆայլեր և կատարել մի շարք գործողություններ անմիջապես արգելափակման էկրանի վրա: Հաղորդվում է նաև, որ G Flex սմարթֆոնն ունի ինքնավերականգնվող կորպուս: Հեռախոսի հետևի մասը ծածկված է հատուկ պաշտպանիչ շերտով, որը վերացնում է վնասվածքները մի քանի վայրկյանի ընթացքում: Այս նոր սմարթֆոնի գնի մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում:
Նյութի աղբյուր՝ http://www.armblog.net/2013/10/G-Flex.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել